Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.09.2025 | 22:00
Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ,
Որ գիշերվա խավարից
Անմիջապես ի լույս առավոտյան հասցրեցիր ինձ։
Օրհնում ու փառավորում եմ Քո Սուրբ Անունը,
Որպահեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից։
Դու խաղաղությամբ բացեցիր այս օրը,
Եվ արժանացրիր ինձ տեսնելու
Քո անսահման ողորմության լույսը։
Թող այս օրվա ընթացքն էլ անցնի
Քո կամքով, Քո օրհնությամբ ու առաջնորդությամբ,
Որպեսզի խոսքերով, գործերով և մտքերով
Ապրեմ միայն Քեզ հաճելի կյանքով։
Աշխարհի Արարիչ և ժողովուրդների Տեր,
Օրհնիր մեր հայրենիքը, մեր երկիրը,
որ ամուր լինի խաղաղության մեջ։
Քո լույսն ու ճշմարտությունը միշտ փայլեն նրա վրա։
Ամեն։
Դիտվել է՝ 4738

Մեկնաբանություններ